Ինչ
է թթվածինը: Օդի մեջ կա անգույն, անհոտ, անհամ մի գազ, որը նպաստում է
շնչառությանն ու այրմանը: Այդ գազը թթվածինն է: Ամեն օր ամբողջ կենդանի
բնությունը շնչառության համար հսկայական քանակությամբ թթվածին է ծախսում:
Հապա մեծ և փոքր բազմաթիվ վառարանները՝ թե՜ ջեռուցող, թե՜ արդյունաբերական՝
դոմենյան, մարտենյան, թրծման, որ ամեն տարի վառում են մեր մոլորակի վրա:
Մենք վաղուց շնչահեղձ կլինեինք թթվածնի պակասից, եթե չլինեյն բույսերի կանաչ տերևները: Երբ արևի ճառագայթներն ընկնում են բույսերի կանաչ տերևներին, նրանք օդից կլանում են ածխաթթվական գազը և անջատում թթվածին՝ դրանով իսկ վերականգնելով նրա պաշարը երկրի մթնոլորտում:
Բայց միայն օդում չէ, որ թթվածին կա: Միանալով մեկ ուրիշ գազի՝ ջրածնի հետ՝ թթվածինն առաջացնում է ջուր: Երկրակեղևի յուրաքանչյուր երկրորդ ատոմը թըթվածնի ատոմ է:
Դեռևս երկու հարյուր տարի առաջ մարդիկ անտեղյակ էին թթվածնի գոյությանը: Միայն 1770 թ. քիմիկոսներն առաջին անգամ հայտնագործեցին, որ որոշ նյութեր տաքանալիս անջատում են այնպիսի մի գազ, որի մեջ, ինչպես օդում, այրվում է մոմը: Ֆրանսիացի գիտնական Անտուան Լավուազիեն հայտնագործեց, որ այդ գազն ակտիվորեն մասնակցում է կծու հեղուկների՝ թթուների գոյացմանը: Դրա համար էլ Լավուազիեն այն անվանեց «օքսիգենիում» Լատիներեն բառով, որ նշանակում է «թթուների ծնող», «թթվածին»:

ConversionConversion EmoticonEmoticon